Հետաքրքիր Փաստեր Суббота, 06.06.2026, 19:53
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Начинающий

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Քեթի Հոլմսը Թոմ Քրուզին փոխարինող արդեն գտել է

Սուրճն աչքերը պաշտպանում է համակարգչից

Ընկերը սեռական ակտ է պահանջել ընկերուհուց` շանտաժ անելով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Երկու օրում շուրջ 200 հազար մարդ է լքել Հալեպը. բախումները քաղաքում շարունակվում են

Բժիշկների սխալի պատճառով աղջկան վիրահատել են 70 անգամ (ֆոտո)

Լողափի համար լավագույն զգեստները (ֆոտո)

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Քոբուլեթիում վթարից հայ ամուսիններ են զոհվել

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

Էշթոն Կատչերն ու Միլա Կունիսը այլեւս չեն կարող թաքցնել. ֆիքսել են նրանց համբույրը

Ինչու են շաքարավազն ու աղն այդքան վտանգավոր առողջությանը

Արգանդ չունեցող կինը որդի է ունեցել

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Март » 1 » Աստղագուշակ մարտի 1-ի համար
09:55
Աստղագուշակ մարտի 1-ի համար


Աստղագուշակ մարտի 1-ի համար

Խոյ. Օրվա առաջին կեսը բարենպաստ ժամանակահատված է ցանկացած բնույթի աշխատանքով զբաղվելու համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնում, ձեզ դուր է գալիս բարդ խնդիրների վրա գլուխ կոտրելը: Կարող են տարաձայնություններ ծագել գործընկերների և ղեկավարության հետ, սակայն ձեզ կհաջողվի բոլորին համոզել ամեն ինչում:Ձեր նախազգացողությունը շատ ուժեղ է և դրա շնորհիվ էլ դուք հեշտությամբ ձերբազատվում եք այն ամենից, ինչը կարող է ձեզ խանգարել առաջ գնալուն:

Օրվա երկրորդ կեսին էմոցիոնալ ֆոնը բավական անկայուն է, ինչը կարող է անբարենպաստ իրավիճակներ ստեղծել, մասնավորապես`խնդիրներ առաջացնել շրջապատի հետ շփումներում:

Ցուլ. Օրը դասավորվում է բավական բարենպաստ, ինչը դրական միտումների ազդեցության արդյունքն է: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, հոգ չէ` ուրեմն այն ձեզ առանձնապես պետք էլ չէր: Իսկ ահա իրոք կարևոր բոլոր գործերը դուք ուղղակի հիանալի եք կատարում: Դուք առանց հոգնելու ցուցադրում եք տաղանդի նոր դրսևորումներ, որոնց մասին շրջապատի մարդիկ անգամ պատկերացում չունեին: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ նոր երկրպագուներ են առաջանում:

Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում: Օրը հարմար է սիրելի մարդու հետ հարաբերությունները կարգավորելու, կամ էլ` նոր ծանոթություն հաստատելու համար:

Երկվորյակներ. Այսօր դուք ինքներդ եք ձեզ համար խնդիրներ ստեղծում, թեպետև կարող էիք միանգամայն արդյունավետ ձևով զբաղվել որևէ օգտակար ու ստեղծագործ աշխատանքով: Աչքերի մեջ նայելով ճշմարտությունն ասելու պահանջը, որը հատկապես ուժեղ կլինի օրվա առաջին կեսին, ղեկավարության հետ լուրջ կոնֆլիկտների պատճառ կդառնա: Նշանի որոշ ներկայացուցիչներ էմոցիաների ազդեցության տակ իրենց նետում են կասկածելի արկածախնդրությունների գիրկը, մոռանալով այն պլանների մասին, որոնք բոլորովին վերջերս հրապուրված կառուցում էին:

Ցավոք, ամեն ինչ հարթ չէ նաև անձնական կյանքում: Դուք փորձում եք ձեզ կոռեկտ և դիվանագիտորեն պահել, սակայն շատ անշնորք ձևով եք դա անում:

Խեցգետին. Այսօր շատ բան սովորականից ավելի հեշտ է ստացվում, սակայն ցավոք, այդ միտումը չի վերաբերում հենց’ այն գործերին, որոնցում դուք հատկապես կցանկանայիք հաջողության հասնել: Ցանկալի չէ ձեռնամուխ լինել ինչ-որ բարդ ու կարևոր հարցերի, հատկապես` եթե դրանց լուծումից կախված է ոչ միայն ձեր, այլև` շրջապատի որոշ մարդկանց բարեկեցությունը: Թիմում աշխատելն այսօր շատ ավելի հեշտ և հաճելի կլինի, քան ինքնուրույն գործելը, այնպես որ արժե որոշ ժամանակ ծախսել նոր դաշնակիցներ ու համախոներ փնտրելու վրա:

Երեկոյան աշխարհիկ միջոցառումները կհիասթափեցնեն, դժվար թե կարողանաք զվարճանալ, այնպես որ ավելի լավ կլինի մնաք տանը:

Առյուծ. Լավ օր է: Միայն կարճատև պահերով դուք կարող է որոշ բարդությունների հանդիպեք, սակայն բավական արագ ու հեշտությամբ դրանք կհաղթահարեք: Հիանալի են անցնում հրապարակային ելույթները, շրջապատի վրա դուք անջնջելի տպավորություն եք թողնում: Օրը բավական բարենպաստ է պոտենցիալ գործատուների հետ հանդիպելու, բանավոր քննություն հանձնելու, ինչպես նաև ռոմանտիկ ժամադրությունների համար:

Դուք գերազանց կարողանում եք լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, հեշտությամբ կարգավորում եք ընտանեկան հարաբերությունները: Ավագ ազգականները հետևում են ձեր խորհուրդներին: Հիանալի օր է ոչ խոշոր գնումներ անելու համար:

Կույս. Օրը բարդ կլինի: Ձեր ճանապարհին ժամանակ առ ժամանակ խոչընդոտներ են գոյանում, որոնց հաղթահարումը ձեզանից ճկունություն և հնարամտություն է պահանջում: Փորձված մեթոդները չեն օգնում, դուք ստիպված եք լինելու ընթացքում ինչ-որ նոր բան մտածել: Մարդիկ, ում վրա դուք սովորել էիք հենվել, այսօր, չգիտես ինչու, առաջնորդվում են միայն սեփական շահերով, ձեր ընդհանուր պլանները նրանց այլևս չեն հետաքրքրում:

Թվում է, թե դուք միայնակ եք մնացել ձեր անձնական խնդիրների հետ, չկա մեկը, ում կարողանաք օգնության դիմել: Սակայն դա առաջին հայացքին է այդպես թվում` հին ընկերները պատրաստ են բարոյապես ձեզ աջակցել:

Կշեռք. Գործընկերների հետ շփումները լուրջ խնդիրներ են առաջացնում: Ձեր խոսքերը ընկալվում են ոչ ճիշտ, չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ: Անձնական հմայքի շնորհիվ հարաբերություններ կարգավորելու փորձերը ձախողվում են: Որքան ավելի շատ եք դուք ձգտում դուր գալ շրջապատին, այնքան ավելի ուժեղ հակադարձ ռեակցիա է դա առաջացնում: Ավելի լավ է` հույսը դնեք սեփական պրոֆեսիոնալիզմի, փորձի և գիտելիքների վրա:

Ամեն ինչ պարզ չէ նաև անձնական կյանքում; Ձեզ թվում է, որ ձեզ ծուղակն են փորձում գցել: Սակայն իրականում իրավիճակն այնքան բարդ ու սարսափելի չէ, որքան թվում է, ձեզ ուղղակի պետք է իրերին այլ անկյունից նայել:

Կարիճ. Դուք արագ որոշումներ եք կայացնում, սակայն բախվում եք դժվարությունների, երբ գալիս է դրանք կյանքի կոչելու ժամանակը: Անգամ ձեր լավագույն գաղափարները աջակցություն չեն ստանում, և դուք ստիպված եք լինում դրանք իրականացնել ինքնուրույն, այնպես որ օրը թեթև անվանելը սխալ կլինի: Սակայն հաջողության դուք, անկասկած, կհասնեք և շատ առումով այն բանի շնորհիվ, որ կգործեք այնպես, ինչպես հարկն եք համարում:

Սովորականից ավելի շատ զգալով գովասանքների և հաճոյախոսությունների կարիքը, դուք պատրաստ եք նվիրել ձեր համակրանքը ձեզ փառաբանող ցանկացած մեկին:

Աղեղնավոր. Չնայած բոլոր դժվարություններին, դուք չեք ընկրկում և ճիշտ եք անում, քանի որ օրը կարող է չափազանց հաջող դասավորվել ձեզ համար: Շատ բան կախված է դաշնակիցների ընտրությունից` այսօր ձեզ պետք են մարդիկ, ովքեր ունեն իրենց ուրույն կարծիքը և պատրաստ են ձեզ օգնել: Նրանցից, ովքեր պատրաստ են կուրորեն հետևել ձեզ, օգուտ չկա: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց, պոտենցիալ գործատուների և ներդրողների հետ շփումների համար` նրանց դուր է գալիս ձեր ինքնավստահությունը:

Օրը բարենպաստ է խոշոր գործարքներ կնքելու համար, նաև կարելի է թանկ իրեր գնել: Աշխատեք չսիրահարվել` հավանականությունը, որ ռոմանտիկ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մեծ չէ:

Այծեղջյուր. Այսօր շատ հաճելի է կարևոր հարցեր քննարկելը, շատ ավելի քիչ հաճույք է պատճառում աշխատանքը, թեկուզ` ամենապարզ: Այպես որ, հանձնարարեք գործերը մեկ ուրիշին և ուղևորվեք հանդիպման, որը կարող է լինել ինչպես անձնական, անպես էլ` գործնական: Բեղմնավոր կլինեն ազդեցիկ մարդկանց հետ բանակցությունները:

Աստղեը խորհուրդ են տալիս պասիվ հանգիստը: Բազմամարդ աշխարհիկ միջոցառումները, աղմկոտ երեկույթները այսօր ձեզ համար չեն` դրանք ձեզ միայն ձանձրույթ կպատճառեն: Փոխարենը երեկոն անցկացրեք ձեր <կեսի> հետ` մտերմիկ զրույցը միայն կխորացնի ձեր զգացմունքները:

Ջրհոս. Այսօր դուք բազմաթիվ սխալներ կգործեք, սակայն դժվար թե երբևէ խոստովանեք դա: Իհարկե, կարելի է և ինքներդ ձեզ <անհնազանդության տոն> կազմակերպեք, և մեկը մյուսի ետևից խախտեք ընդունված նորմերը և ավանդույթները, սակայն այդ պայմաններում չպետք է մոռանաք նաև հնարավոր հետևանքների մասին: Դուք գործում եք էմոցիաների ազդեցության ներքո, երբեմն ռիսկի տակ դնելով այն ամենը, ինչ ժամանակի հետ ստեղծել եք:

Այսօր դուք չափից ավելի հմայիչ եք հակառակ սեռի ներկայացուցիչների համար, և ձեր համակրանքը շահել ցանկացողները բազմաթիվ են: Բարեբախտաբար, դուք կարողանում եք ճիշտ կողմնորոշվել մարդկանց մեջ:

Ձկներ. Օրը լավ կանցնի, եթե դուք ձեզ համար մի որևէ հետաքրքիր և միաժամանակ կարևոր գործ գտնեք: Համառությունն ու նպատակամղվածությունը ձեզ շատ կօգնեն: Չեն բացառվում բախումներ հակառակորդների հետ, սակայն պետք չէ դրանից անհանգստանալ` դուք անպայման կհաղթեք դիմակայությունը:

Շատ ուժեղ է նախազգացողությունը, ինչի շնորհիվ էլ դուք ստանում եք ձեզ վաղուց մտահոգող շատ հարցերի պատասխանները: Դուք չափազանց արժեքավոր խորհուրդներ եք տալիս շրջապատին, ինչը չի մնում աննկատ: Երեկոն ռոմանտիկ հրապույր է խոստանում, միայն թե պետք է լավ կողմնորոշվեք ձեր զուգընկերոջ մեջ:


Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 662 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026