Հետաքրքիր Փաստեր Суббота, 27.04.2024, 07:27
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Продовольственная вкус

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

Կանացիության ֆենոմենը

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

Поиск

Главная » 2013 » Հունիս » 13 » Իմ պատմությունը. «Նրան կրկին տեսա ու հասկացա, որ իմ մեջ ոչինչ չի փոխվել…»
08:03
Իմ պատմությունը. «Նրան կրկին տեսա ու հասկացա, որ իմ մեջ ոչինչ չի փոխվել…»

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Ահա վերջերս ստացված եւս մեկ նամակ:

«Բոլորը միայն տխուր պատմություններ են ներկայացնում: Իսկ ես ցանկանում եմ գրել իմ երջանկության մասին:

Ամպամած աշնանային առավոտ էր: Ես արթնացա, ձգվեցի, նայեցի պատուհանից դուրս: Անձրեւոտ այդ օրից առանձնակի ոչինչ չակնկալելով՝ սկսեցի պատրաստվել ինստիտուտ գնալու համար:

Երթուղայինը, ինչպես միշտ, ուշանում էր: Կանգառում 20 րոպե սպասելով՝ տաքսի կանգնեցրի: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ այդ կփոխի իմ ամբողջ կյանքը: Տաքսիի վարորդը համադասարանցիս էր, ում մինչեւ 9-րդ դասարանը սիրահարված էի…

Արամը միշտ առանձնանում էր հումորով եւ առնականությամբ: Նրան սիրում էին բոլորը՝ ուսուցիչները, համադասարանցիները եւ, բնականաբար, հատկապես աղջիկները: Վերջինները թաքուն երազում էին նրա ուշադրության մասին եւ ձգտում նվաճել նրա սիրտը: Գրեթե բոլորը, բացի ինձանից: Ես թաքցնում էի զգացմունքներս, նույնիսկ չէի էլ համարձակվում մտածել փոխադարձության մասին: Դե, ինչպե՞ս կարող էր նա՝ գեղեցիկ եւ խելացի, ուշադրություն դարձնել ինձ նման մոխրագույն մկնիկին:

9-րդ դասարանում ծնողներս ինձ Ռուսաստան տարան: Այնտեղ էլ ինստիտուտ ընդունվեցի, բայց մագիստրատուրան նախընտրեցի այստեղ ավարտել: Եվ ահա, մի քանի տարի անց, հանդիպեցի իմ կյանքի սիրուն:

Դժվար է պատկերացնել, բայց Արամից հետո ես ոչ մեկին չսիրահարվեցի: Եվ նրան եւս մեկ անգամ տեսնելով՝ հասկացա, որ ոչինչ չի փոխվել: Նա նույնքան գեղեցիկ եւ հմայիչ էր: Սիրտս արագ բաբախեց: Բայց դիմացա, նույնիսկ ժպտացի:

Մինչեւ ինստիտուտ հասնելը ծիծաղում էինք, հիշում դպրոցը: Նա ասաց, որ շատ եմ փոխվել եւ անճանաչելիորեն գեղեցկացել եմ: Եվ տարօրինակ հայացքով ինձ նայեց… Հարցրեց, թե երբ եմ ավարտում դասերս: Պատասխանեցի: Ասաց, որ այդ ժամանակ կգա: Դե, ես էլ չառարկեցի:

Արդեն 3 տարի է՝ միասին ենք, պատրաստվում ենք հարսանիքի: Այնպես որ, չգիտես, թե որտեղ քեզ կհանդիպի բախտը եւ ինչ հնարավորություն կընձեռի: Բաց մի թողեք ձեր երջանկությունը:

Նելլի»

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը style@news.am հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

NEWS.am STYLE

Просмотров: 616 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024