Հետաքրքիր Փաստեր Пятница, 03.04.2026, 05:35
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Երբ են կանայք դավաճանում

ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ` ծիծաղելի դիրքերում(ՖՈՏՈՇԱՐՔ)

Ստամբուլում տանտիրոջը սպանած հայաստանցին ցուցմունք է տվել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն կզբաղեցնի Քսենիա Սոբչակի տեղը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Ինչպես են կանայք գայթակղում ձայնով

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Հաջող ամուսնությունը առեղծվա՞ծ է, թե՞` իրականություն

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գլենդել քաղաքը համաձայնել է հային 300 հազ. դոլար փոխհատուցել` ոստիկանության կողմից կատարված բռնության համար

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Հաղարծին գյուղում հայրը մկրատով հարվածներ է հասցրել որդու կրծքավանդակին

65-ամյա պապիկը հղիացել է

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 14 » Մի քանի եղանակ՝ սպիտակ ատամներ ունենալու համար
13:29
Մի քանի եղանակ՝ սպիտակ ատամներ ունենալու համար


Գեղեցիկ ատամնաշարը ոչ միայն բնության պարգեւ է, այլ նաեւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունք: Ճերմակափայլ ժպիտ ունենալու համար անհրաժեշտ է կատարել ատամների սպիտակեցում՝ դիմելով մասնագետի եւ մասնագիտական միջոցների: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում ատամների սպիտակեցման մի քանի արդյունավետ եղանակ:

1. Ֆոտոսպիտակեցում: Ֆոտոսպիտակեցման ժամանակ ատամների վրա քսվում է պերօքսիդ թթվածնային գել, որի ազդեցությունն ակտիվանում է լույսի օգնությամբ, այսինքն՝ վառ լույսի ներքո գելից սկսում է դուրս գալ թթվածին, որն էլ հենց նպաստում է ատամների սպիտակեցմանը:

2. Լազերային սպիտակեցում: Լազերային ճառագայթներն ավելի արդյունավետ են, դրանք յուրաքանչյուր ատամի վրա առանձին-առանձին ներգործում են: Այս դեպքում հաճախորդն ստանում է կրկնակի արդյունք, բացի սպիտակեցումից ատամնաշարը նաեւ ամրանում է: Սպիտակեցման արդյունքը յոթ տարի կպահպանվի, եթե չծխեք եւ չօգտագործեք սուրճ:

3. Ուլտրաձայնային սպիտակեցում: Այս դեպքում սպիտակեցումը տեղի է ունենում ներսից, դրա համար էլ նորմալ խնամքի դեպքում այն մինչեւ կյանքի վերջ կպահպանվի: Սպիտակեցման ընթացքում կիրառվում է հատուկ սպիտակեցնող պրեպարատ, որը հանգիստ կարելի է կիրառել անգամ շատ զգայուն ատամների էմալ ունեցողների դեպքում:

4. Պրոֆեսիոնալ մաքրում: Մասնագետները խորհուրդ են տալիս մեկ կամ կես տարին մեկ դիմել ատամների պրոֆեսիոնալ մաքրման, ինչի շնորհիվ կխուսափեք բերանի խոռոչի եւ ատամների հիվանդությունից:Մաքրումը չի սպիտակեցնում ատամները, պարզապես վերականգնում է նրանց նախկին գույնը, վերացնում է ատամնաքարերը, ատամնաշարը դարձնում փայլուն եւ հարթ:

5. Ամենօրյա խնամք: Որպեսզի ատամները լինեն առողջ եւ գեղեցիկ, անհրաժեշտ է օգտագործել լավ եւ որակյալ ատամի մածուկ: Շնորհիվ արտադրողների երեւակայության՝ ատամների խնամքը դարձել է նույնիսկ հաճելի: Կարող եք ընտրել ամենատարբեր համեր ունեցող ատամի մածուկ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 576 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026