Հետաքրքիր Փաստեր Пятница, 24.04.2026, 02:19
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Բուլղարիայում «կարելի է» լողափում սեքսով զբաղվել

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Ամուսինը ծեծ ու ջարդով փորձել է կնոջից խլել որդուն, որ տա քրոջը, ով չի կարողացել մայրանալ

Սերիալների սիրահարները հաճախ են դեպրեսիա ունենում

Անճոռնի ճուտիկ ու ամանլվացող Վերա Բրեժնևան.երգչուհին`իր մանկության մասին

Ո՞վ պետք է զբաղվի խորովածի և ձմերուկի մնացորդները հավաքելու գործով

Նորավանքի տարածքում մոլորված արշավախմբին գտել են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Մատուցողուհին 500 դոլար է ստացել թեյի համար

Եգիպտոսում Քլինթոնի վրա լոլիկներ են նետել

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Մայրը խեղդել է 4-ամյա որդուն ամուսնուց վրեժ լուծելու համար

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 29 » Ալիվորյան եղբայրների գործը կարող է հասնել Եվրոպական դատարան
11:06
Ալիվորյան եղբայրների գործը կարող է հասնել Եվրոպական դատարան

Չի բացառվում, որ Ալիվորյան եղբայրների գործը հասնեի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիվորյանների փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը:

Նրա խոսքով` ներկայումս ակտիվ հետաքննություն է իրականացվում  այս տարվա ապրիլի 26-ին ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորվածների նկատմամբ բռնության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում:

Հիշեցնենք, 2011 թ. հունիսի 5-ի գիշերը Պետերբուրգի «Նատալի» սրճարանում կռվի ժամանակ վիրավորվել է 22-ամյա Ֆարիդ Նահմետովը: Կատարվածի անհեթեթութունն այն է, որ ինքը` տուժածը, պնդում էր, որ կասկածում են սխալ մարդու, իսկ ոստիկանությունն Ալիվորյանի «խոտովանություններից» բացի, այլ ապացույցներ չուներ: Կռվից հետո մյուս օրը` հունիսի 6-ին, գործ էր հարուցվել անհայտ անձի նկատմամբ: Եվ միայն հունիսի 8-ին էին ձերբակալվել Գեւորգն ու նրա եղբայր Գագիկը:Ինչպես հաղորդել էր Զոհրաբ Գաբրիելյանը, երիտասարդներին անարգում էին եւ, բռնաբարության սպառնալիքով, ստիպել են «խոստովանական» ցուցմունքներ գրել: Այնուհետեւ Գարիկին բաց են թողել, եւ նա ստացել է վկայի կարգավիճակ: Վկային ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ չբացեցին` եղելությունը ձեւակերպելով որպես «դիմադրություն` ձերբակալման ժամանակ»:Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Գեւորգն ազատ էր արձակվել հայ համայնքի երեւելի ներկայացուցիչներից մեկի երաշխիքով: Դեկտեմբերի 6-ին գործը կարճվել է` անմեղության հիման վրա:

Միջադեպն ընկել է ստուգումների «գլոբալ ծրագրի տակ», որը սկսվել է Կազանի ոստիկանությունում 52-ամյա տղամարդու սպանությունից հետո:Պաշտոնեական դիրքի չարաշահման գործը քննվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության Սանկտ Պետերբուրգի բաժնի կողմից:

Զոհրաբ Գաբրիելյանի խոսքով` քննիչն արդեն վերցրել է բոլոր բժշկական տեղեկանքները, որոնք վերաբերում են Ալիվորյաններին հասցված մարմնական վնասվածքներին:

Փաստաբանը նշեց, որ  ներկայումս աշխատանքներ են իրականացվում Ալիվորյան եղբայրների հարցաքննությունը Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ: Հանցագործություն կատարելու փաստը հաստատված է: Գործն անգամ փոխանցվել է ուրիշ շրջան` Ֆրունզեից Վասիլեօստրովսկի: Ճշտվել են կասկածյալների ազգանունները: Արդեն ստուգվում է շատ այլ տուժածներից ստացված հայտերի փաստերին նրանց առնչությունը: Բողոքները նամանտիպ են` ամենաթողություն, ծառայողական լիազորությունների գերազանցում:

«Հույս ունեմ, որ արդարությունը կհաղթանկի: Ես իմ կողմից պատրաստ եմ աջակցել նրանց»,-նշեց փաստաբանը` ավելացնելով, որ Ալիվորյան եղբայրները չեն ձգտում իրենց վիրավորղներին զրկել ազատությունից:

Գաբրիելյանի խոսքով`  փոխհատուցման չափը 1 մլն ռուբլի է:  Եթե մեղքն ապացուցվի, հնարավոր պատիժը կարող է լինել մինչեւ 12 տարի ազատազրկումը. «Սակայն լինենք իրատես. եթե հաստատվեն շատ էպիզոդներ,  ապա մեղավորները կազատազրկվեն մինչեւ  5-6 տարով»:

news.am


Просмотров: 682 | Добавил: Irin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026